Բաժիններ՝

Իջևանցի հոգեկան հիվանդը շարունակում է ավերել հոգևոր և մշակութային արժեքները

tesankyun.am-ը գրում է.  Իջեւան քաղաքի «Սուրբ խաչ» մատուռը գտնվում է քաղաքային գերեզմանատնից վերեւ:  Այն   Իջեւանի բնակելի գոտուց մոտ 2 կմ հեռավորությամբ է : Իջեւանի բնակիչներն այն կոչում են  Խաչ: Խորհրդային տարիներին, երբ Իջեւանում եկեղեցիներ չէին գործում, մատուռը  իջեւանցիների հոգեւոր միակ օջախն էր:

1999 թ.  2  անձանց բարերարությամբ մատուռը վերանորոգվել է: Մոտ մեկ ամիս առաջ  Սուրբ խաչը բարբարոսական հարձակման է  ենթարկվել,որի հետեւանքով  մատուռի  դուռը  քաևդվել,  վառվել է, մատուռի նորոգման արձանագրությունը՝ վնասվել:

Ջնջվել է   արձանագրության մեջ   առկա «Սուրբ Խաչ» անվանումը, վնասվել, ջնջվել է նաեւ հոգեւոր կառույցի վերանորոգումը ֆինանսավորած  2 անձանց մեկի անուն-ազգանվան փորագրությունը:

Ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանն ասաց, որ  այդ բարբարոսությունը  կատարել է  Իջեւանի բնակիչ, 1960թ.  ծնված Մարտուն Ղալումյանը:

Վերջինս հաշվառված է որպես հոգեկան հիվանդ: Ոստիկանապետի խոսքերով՝ Մ. Ղալումյանը մատուռի դուռը ջարդել է այն պատճառով, որ դրա դուռը կողպված է եղել:  Մարտունի համոզմամբ   հոգեւոր օջախի դուռը միշտ պետք է բաց լինի: Նման կերպ նա նախկինում վնասել էր Իջեւանի քաղաքի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու մուտքի դուռը:

2013թ. հունվարին նա  Իջեւանի քաղաքային զբոսայգում ավերել էր  խորհրդային տարիներին Իջեւանում կայացած քանդակի միջազգային սիմպոզիումի ժամանակ ստեղծված քանդակներից մեկը:

Մարտունը  արձանին գլխատել էր, պատճառաբանելով, որ քանդակված մարդու գլուխն ավելի  բարձր է, քան նրա ուսին  կերտված եկեղեցու գագաթը: Նա  մինչ այդ էլ քաղաքային զբոսայգում քանդակներ է  ջարդել: Տավուշի մարզի դատախազությունը  2013թ. հայց է  ներկայացրել   Իջեւանի քաղաքային զբոսայգում գտնվող «Հայոց  հիշատակ» եւ «Մայրություն» հուշարձանները կոտրած  եւ դրանց կտորները Աղստեւ գետը լցրած Մ. Ղալումյանի նկատմամբ բժշկական բույթի հարկադիր միջոցառումներ կիրառելու միջնորդությամբ:

2013թ. ապրիլի 30-ին  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Մարտուն Կոլյայի Ղալումյանին ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար սահմանված քրեական պատասխանատվությունից եւ պատժից, նրա նկատմամբ  կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում, Մ. Ղալումյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց կիրառված Երեւանի «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա« հարկադիր բուժման ընդհանուր հսկողության բաժանմունքում  տեղավորելը,  թողնել անփոփոխ:

Իջեւանի ոստիկանապետից տեղեկացա, որ այս տարի  ագրեսիվ վարք ցուցաբերած Մ. Ղալումյանը հարազատների կողմից  ուղարկվել է Երեւանի հոգեբուժարան, սակայն նա  ներկայումս Իջեւան քաղաքում է գտնվում: Դատելով հոգեբուժարանում գտնվելու ժամանակացույցից, նա հոգեբուժարան է ուղարկվել մատուռը վնասելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս