Գյումրիում սպանության գործով ձերբակալվածին մեղադրանք են առաջադրել. նա կալանավորվել է
Հուլիսի 25-ին Գյումրում Խրիմյան Հայրիկ փողոցում սպանության գործով ձերբակալված անձին մեղադրանք է առաջադրվել: Ինչպես 168.am-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայութունից, ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով՝ սպանություն, նա կալանավորվել է:
Նշենք, որ ոստիկանությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ հուլիսի 25-ին՝ ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ սուր-ծակող-կտրող գործիքից ստացած արյունահոսող վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1978 թ. ծնված Էդգար Անտիկյանը, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել էր:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հուլիսի 25-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել նախկինում դատված Վաղինակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 46 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով հարվածել և սպանել Էդգար Անտիկյանին:
Վաղինակ Ս.-ն տեղափոխվել էր ոստիկանության Ախուրյանի բաժնի ՁՊՎ: