«Ես վատ եմ զգում, որ ոստիկաններին ասում են՝ Վովայի վկաներ». Շանթ Հարությունյանի և մյուսների գործով ամբաստանյալ (տեսանյութ)
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում այսօր հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Վարդան Վարդանյանը:
Նա նշեց, որ երեկ ոստիկանությանկրթահամալիրիակադեմիայի 2014 թվականիշրջանավարտներիդիպլոմներիհանձնմանարարողությունն է եղել. «Լավ քայլում էին, լավ սովորել էին, լավ կրթություն էին ստացել: Իրենց դրա առթիվ շնորհավորում եմ: Երբ որ ոստիկանապետն իրենց ճամփու էր դնում, ողջույնի խոսում ասաց, որ իրենք դեռ շատ անարդարությունների պիտի հանդիպեն, չգիտեմ՝ իրենց շատ մռայլ ապագա գուշակեց: Ես ուզում եմ ասել, որ այդ անարդարությունները հենց գալիս են այդ համակարգից: Ամենամեծ անարդարությունները, ամենամեծ չարաշահումները, ամենավատ բաները գալիս են ոստիկանական համակարգից, որովհետև նման դատավարությունները, նման վկաները, նման տուժողները… Չգիտես՝ որտեղից են ջոկում հատուկ մարդկանց, որ հիշողության հետ լուրջ պրոբլեմներ ունեն, բայց, չգիտես ինչու, լավ հիշում են՝ իրենց ինչ են ասել, որ հիշի, այնտեղ ասի անպայման: Չեմ իմանում: Ես գտնում եմ, որ դա այդպես է, ու ուզում եմ պարոն ոստիկանապետին ասեմ, որ այդքան սպայի պատվից ու ոստիկանի կերպարից խոսում է, դա համազգեստով չէ: Համազգեստն ընդամենը ձև է, պիտի բովանդակությունից խոսի: Երեխուն ձերբակալել են (նկատի ունի Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, նա այժմ ևս ամբաստանյալի աթոռին է), ձեռքից հսկայական թվային տեախցիկը կորել է. ոչ իրեղեն ապացույցների մեջ կա, ոչ առգրավված է: Այսինքն՝ ոստիկանները բառացի յուրացրել են դա: Փոխանակ պարոն ոստիկանապետը սենց բաներին ուշադրություն դարձնի, որոնք արատավորում են ոստիկաններին… (չեմ բացառում, մեծ մասը նորմալ տղերք են, կարգին տղերք այնտեղ շատ կան, մեր ընկենրեն էլ են ոստիկան): Փոխանակ այսպիսի բաների վրա ուշադրություն դարձնի… Ի՞նչ է նշանակում: 9 ամիս քննություն է կատարվել, ոչ մեկ չի իմանում՝ որտեղ է այդ կամերան: Լավ կամերա՞ էր, ինչ-որ մեկը կարո՞ղ է յուրացնի: Ես գտնում եմ, որ դա ամենամեծ ապտակն է ոստիկանի հեղինակությանը, ու պարոն ոստիկանապտը մինչև նման բաներից խոսելը թող այդպիսի բաները կանխի, որ այս կոմեդիան վերանա»:
Ամբաստանյալն ասաց, որ ցանկանում է ոստիկանապետի ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ «անչափահաս երեխուն չծեծեն ոստիկանական մեքենայի մեջ»: «Քանի այս վիճակն է ոստիկանությունում, բանակում, կառավարությունում, նախագահականում, այս երևույթները միշտ լինելու են, ու այս կոմեդիան, որ այստեղ խաղարկվում է շատ գրագետ ձևով, ընդամենը նպաստում է, որ ապագայում էլի նման բաներ լինեն: Ես ընդամենը ասում եմ, որ հարկավոր է ի վերջո այս երկիրը սարքել օրենքի գերակայության երկիր: Ոչ թե ոստիկանապետը մի բան ասի, ժողովուրդն էլ ոստիկաններին ասի՝ Վովայի վկաներ: Ես, օրինակ, վատ եմ զգում, որ այդպես են ասում ոստիկանին: Ինքը կարող է դրանից շատ լավ է զգում իրեն, որ ինքը այդքան վկա ունի, ես անձամբ վատ եմ զգում, որովհետև այսօր ժողովուրդը չի վստահում ոչ մեկին՝ ոչ դատարանին, ոչ արդարադատությանը, ոչ ոստիկանությանը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում