
Հակառակորդը կրակ է բացել Բարեկամավանի ուղղությամբ. pastinfo.am

Այսօր՝ առավոտյան, մոտ 2 ժամ շարունակ հակառակորդը կրակ է բացել Բարեկամավան գյուղի ուղղությամբ:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբգարյանը և հավելել. «Ժամը 5-ից սկսած կրակոցներ են եղել, ոչ ինտենսիվ, բայց կրակել են»:
Մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ գյուղից բնակիչներ են տարհանվել, գյուղապետը հերքեց՝ նշելով, որ գյուղում խուճապ չկա, իսկ ներկայումս կրակոցներ չկան:
Մանրամասներն՝ այստեղ