Նոյեմբերի 21-ին, ժամը 14.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դավիթաշենի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հիվանդին օգնություն ցույց տալու ժամանակ վերջինիս որդին ծեծի է ենթարկել բժշկին:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Անդրեյ Կլեմենտևի հետ:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Բռնությունների կանխարգելման բաժնի մասնագետ Ռոբերտ Մեսրոպյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած դատապարտյալներին:
Նոյեմբեերի 22-ին, ժամը 16.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհին՝ Հովք գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքին նախորդած օրերին նա պարբերաբար եղել է Ազատության հրապարակում` Շանթի կողքին: Նա Շանթին գիտի տասնհինգ տարեկանից: Երբ տասնհինգ տարեկան է եղել, Շանթի և մի քանի տղաների հետ պատերազմ է մեկնել:
Համացանցում է հայտնվել Վարդան Պետրոսյանի մասին պատմող «Անավարտ մենախոսություն» ֆիլմը:
Նոյեմբերի 22-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի 47/1 հասցում` “Առգե բիզնես” ՍՊԸ-ին պատկանող պահեստում պոկվել են դարակաշարերը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալված, ապա կալանավորված Սևակ Մնացականյանի խափանման միջոցը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, լեփ-լեցուն դահլիճում շարունակվեց 2012 թվականի նոյեմբերի 18-ին «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դռնբաց դատական նիստը:
Նոյեմբերի 21-ին Ռիգայում Maxima սուպերմարկետի շենքի փլուզման հետևանքով զոհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նաիրա Գրիգորյանը:
Ուկրաինայի Վոլինսկի մարզի Կլեվեցկ գյուղի մոտակայքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են անհայտ զինվորների մասունքներ:
Ոոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողները քննչական խմբի հետ պարզել են այսօր՝ նոյեմբերի 22-ին, Ստեփանավանում տեղի ունեցած ողբերգական ու խոշոր ավտովթար հետևանքով մահացածի և վարորդների ինքնությունը:
Ըստ ԱՎԾ տվյալների՝ թերսնվողների ամեմամեծ բանակը Արմավիրում է՝ մարզի բնակչության 64%-ը, ապա Գեղարքունիքում՝ 57.8%, Արարատում՝ 56.9%, Երևանում՝ 56.1%, Տավուշում՝ 51.6%, Սյունիքում՝ 50.0%, Շիրակում՝ 49.1%, Կոտայքում՝ 46.9%, Լոռիում՝ 46.3%, Վայոց ձորում՝ 44.2%, Արագածոտնում՝ 33.1%:
«Էրեբունի» օդանավակայանի տարածքում բացի «ժամանակավոր օգտագործման նպատակով փոխանցվող» տարածքներից կան նաև «համատեղ օգտագործման» կարգավիճակ ունեցող տարածքներ (օրինակ` թռիչքուղին), որոնք իրավաբանորեն կարգավորում են հայկական և ռուսական կողմերի համար այդ տարածքների համաժամանակյա օգտագործման պայմանները:
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության աշխատակից Է. Մ.-ի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը:
Նոյեմբերի 22-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղում` գյուղապետարանի մոտ, այրվում է տուն:
Վստահ ենք, որ շրջանառության հարկի հետ կապված խնդրի լուծումը հօգուտ հարկ վճարողների բխում է իրավական օրենքի գերակայության սկզբունքից:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը առաջարկել է, որպեսզի փրկարարների մասին նկարահանվեն փոքրիկ տեսանյութեր, այդ թվում՝ նաև «Բանակումի» նման սերիալ` փրկարարի մասին։
«Դրական ենք գնահատում, շատ ուրախ ենք, շատ լավ է, իրոք լեննականցիները, գյումրեցիները շատ ուրախ են, որ աշխարհի կեսի տերը գալիս է Հայաստան: Սա մեր անվտանգության հետ է կապված, և բոլոր մեր թշնամիները կզգաստանան, որ մենք բարեկամ ենք և էստեղ ունենք լուրջ ռուսական զինուժ, բազա, որի հետ խաղ անել չի կարելի»
«Պետք է աշխատել, փաստաթղթերը կան, էնքան օրենքներ են ընդունվել, էնքան օրենքներ կան, որ ի ծնե մահացած են: Ես ուզում եմ այդ օրենքները կյանքի կոչվեն»:
«Տուժող կողմը խնդրում է, որ մեղավորության հարցը չդրվի համընդհանուր քվեարկության: Քվեարկությամբ չի որոշվելու մեղավորությունը, բայց այնպիսի տպավորություն է, որ ազգովի նախաքննություն ենք կատարում: Չի կարելի: Տուժող կողմի ողբերգությունը առ այսօր չի շահարկվել, բայց սիրված դերասան անունը շահարկում են: Չի կարելի սրանով վրդովեցնել տուժող կողմին»:
ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ասել է, որ իրենք ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունեն այն համատեղ շահագործելու մասին։ Սակայն օդանավակայանի անձնակազմը լինելու են ՀՀ քաղաքացիներ
Ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
«Դե հո չենք ասում մեր կապերը կխզենք Եվրոպայի հետ։ Բայց էդ գենդերային հավասարություն բառն, որը Եվրոպայից է գալիս, ապուշություն, հիմարություն, այլասերվածություն, պոռնկություն, անեծք, աստվածային պատիժ է։ Դա քննարկման թեմա չէ։ Իսկ ով էլ որ քննարկում է, նրանց պետք է լցնել կրակը և այրել»:
Ըստ ծրագրի այս երկու գերատեսչությունների «նստավայրը» լինելու է Գյումրի քաղաքը։
Երեկ երկրի մայր կուսակցությունը կրկին հավաքվել էր խնջույքի սեղանների շուրջ՝ մինչև հիմա գրեթե գործի չգնացող, դեռ սենյակ չունեցող, բայց ռեստորան ունեցող Լոնդիկի՝ Արարատի նախկին մարզպետ, ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանի «Ռենեսանսում» տոնելու Արարատի ընտրություններում ՀՀԿ թեկնածուի հաղթանակը։
«Կա մեկ այլ էական գործոն. Գերմանիան այսօր դառնում է ամենաառանցքային երկիրը ԵՄ-ում. Բրիտանիան իր զորքերը հանել է այնտեղից. Մերկելն էլ նախորդ օրը հայտարարել է. որ պետք է պաշտպանել Արևելյան գործընկերության երկրներին Ռուսաստանի ճնշումներից, ինչն էլ նշանակում է, որ Եվրոպայում ուժերի դասավորությունը շեշտակիորեն փոխվում է՝ փոփոխելով գերմանառուսական ավանդական-բարեկամական հարաբերությունները»։
Թեև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն աշխատակիցներին խոստացել է, որ մոտ օրերս նրանք կստանան իրենց աշխատավարձերը, սակայն Արմենը հայտնել է, որ դեռ 15 ամսվա աշխատավարձ պարտք են մնացել:
«Նուբարաշենի» հոգեբուժարանում են գտնվում նաեւ այս գործի շրջանակներում մյուս մեղադրյալները՝ Ռազմիկ Մանուկյանը եւ Արշակ Թորոսյանը: