
Էդուարդ Շարմազանովը ցավակցել է Անդրեյ Կլեմենտևին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Անդրեյ Կլեմենտևի հետ: Այս մասին տեղեկացնում է Է. Շարմազանովի գրասենյակը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը իր և Հայաստան-Լատվիայի բարեկամական խմբի անունից խորին ցավակցություն է հայտնել Ռիգայի «Maxima» առևտրի կենտրոնում տեղի ունացած արտակարգ պատահարի կապակցությամբ եւ իր վշտակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին եւ բարեկամ Լատվիայի ժողովրդին: