Բաժիններ՝

ԱԳՆ. Ռիգայում առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել

ՍիվիլՆեթ-ը՝ հղում անելով ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությսնը, գրում է, որ նոյեմբերի 21-ին Ռիգայում Maxima սուպերմարկետի շենքի փլուզման հետևանքով զոհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նաիրա Գրիգորյանը:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ զոհերի թիվը, համաձայն վերջին տվյալների, հասել է 32-ի։ Տասնյակ մարդիկ դեռևս շարունակում են մնալ փլատակների տակ, այդ իսկ պատճառով զոհերի թիվը, ըստ ամենայնի, կաճի։

Նշենք, որ նոյեմբերի 21-ին՝ Երևանի ժամանակով ժամը մոտ 20։00-ին, փլվել էր առևտրի կենտրոնի շենքի պատերից մեկն ու տանիքը։ Երբ դեպքի վայր էին ժամանել փրկարարները և սկսել էին մաքրել փլատակները, փլվել էր պատերից ևս մեկը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս