Բաժիններ՝

«Գյումրեցիները շատ ուրախ են, որ աշխարհի կեսի տերը գալիս է Հայաստան». Վարդան Ղուկասյանը՝ Պուտինի այցի մասին

«Դրական ենք գնահատում, շատ ուրախ ենք, շատ լավ է, իրոք լեննականցիները, գյումրեցիները շատ ուրախ են, որ աշխարհի կեսի տերը գալիս է Հայաստան: Սա մեր անվտանգության հետ է կապված, և բոլոր մեր թշնամիները կզգաստանան, որ մենք բարեկամ ենք և էստեղ ունենք լուրջ ռուսական զինուժ, բազա, որի հետ խաղ անել չի կարելի»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է Գյումու նախկին քաղախապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կտա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ կոնկրետ Գյումրին կարող է շահել այն առումով, որ փողոցները կասֆալտապատվեն, Ղուկասյանն ասել է. «Շատ լավ է, թող ասֆալտապատեն, ի՞նչ է պատահել որ: Ինչի՞ պետք է Երևանը էդքան ասֆալտապատեն, Երևանի փողոցները ասֆալտապատած փողոցներ են, նորից ասֆալտի վրա ասֆալտ են անում: Թող Երևանից մի քիչ դուրս գան, մնացած քաղաքներն էլ սարքեն, մենակ երևանցինե՞րը պետք է լավ զգան: Էդ խեղճ ժողովուրդը մեղք էլ է»:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Գյումրին կարող է փակ քաղաք դառնալ, Վ. Ղուկասյանը դրան չի հավատում. «Չեմ հավատում, որ Գյումրին փակ քաղաք կարող է դառնալ, հետո փակ քաղաքը ու՞մ է պետք որ, ավտոմատով մարդը մարդու գլխին կանգնի…Բայց թող ռուսական զորքը, գա ավելանա, ինչքան ավելանա, էնքան էստեղ տուրիզմը կզարգանա: Մենք ընդհանրապես ռուսներով ենք ապրում, էլի, սենց անտեսված մի հատված է… միշտ եղել»:

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս