Այցելել են հացադուլավորներին
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Բռնությունների կանխարգելման բաժնի մասնագետ Ռոբերտ Մեսրոպյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած դատապարտյալներին:
Դատապարտյալ Արգիշտի Աբրահամյանը Պաշտպանի ներկայացուցչի հետ առանձնազրույցի ընթացքում հատնել է, որ իր հացադուլ հայտարարելու պատճառը քննիչի անօրինական գործողություններն են և այս առիթով նա բողոք է ներկայացրել նաև վերաքննիչ դատարան: Առանձնազրույցի ընթացքում Ա. Աբրահամյանին պարզաբանվել են իր իրավունքների պաշտպանության հնարավորությունները, ինչպես նաև Պաշտպանի լիազորությունները, իսկ վերջում դատապարտյալը հայտարարել է, որ այսօր կամ վաղը դուրս կգա հացադուլից:
Մյուս դատապարտյալը, ով բողոքում էր դատական ակտի ապօրինի լինելուց, իր հայտարարության համաձայն շուրջ 35 օր է գտնվում է հացադուլի մեջ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այս պահին միջոցներ են ձեռնարկում նրան բուժմաս տեղափոխելու ուղղությամբ՝ մշտական բժշկական հսկողությունն ապահովելու նպատակով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան