
Պահեստում պոկվել են դարակաշարերը

Նոյեմբերի 22-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի 47/1 հասցում` “Առգե բիզնես” ՍՊԸ-ին պատկանող պահեստում պոկվել են դարակաշարերը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ և ԱԻ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ «Առգե բիզնես» ՍՊԸ-ի պահեստային հատվածում երկաթյա կառուցատարրերով նեկառուցված տնտեսական ապրանքներով 2 դարակաշար (100մx1մx12մ) շրջվել են, իսկ 2-ը` կիսաշրջվել, ինչի հետևանքով աշխատակիցներ Դ. Խ. (ծնվ. 1990թ.) և Վ. Պ. (ծնվ. 1977թ.) ստացել են թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Սրբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել: