
Ավտովթար Իջևան-Երևան ճանապարհին. կան վիրավորներ

Նոյեմբեերի 22-ին, ժամը 16.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհին՝ Հովք գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 95DO500 պ/հ (վարորդ՝ Ա. Դ. ծնվ. 1979 թ.) և «ՎԱԶ-21010» մակնիշի 34ML624 պ/հ ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով «ՎԱԶ-21010» մակնիշի 34ML624 պ/հ ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացիների, որոնք տեղափոխվել են Իջևան քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսնքազրկել և դադարեցրել են գազի արտահոսքը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն