Իմպոտենտ վիճակներ՝ ստեղծագործական միություններում. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. Ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը կարծում է, որ արդեն շուրջ երկու տասնամյակ է՝ Հայաստանում ինտենսիվ աշխատանք է կատարվում՝ արժեզրկելու այն ամենը, ինչը ազգային է, մշակույթին և հոգևորին է վերաբերվում։ «Առավոտի» հետ զրույցում արվեստագետը փաստել է. «Ժամանակին վաճաոեցին կինոյի տները, կինոթատրոնները, մշակույթի պալատները, անցան դպրոցների օպտիմալացմանը, հետո սկսեցին անհատ ստեղծագործողների վրա ինչ-֊ինչ բաներ գտնել , այսինքն՝ ժողովրդին զրկեցին մտավորականից օգտվելու և ազգային-մշակութային զարգացման հնարավորությունից։ Եվ, բնականաբար, խզում տեղի ունեցավ։ Ու երբ այսօր միտինգներ են լինում, ժողովուրդն էլ ասում է՝ ո՞ւր են մտավորականները, ճիշտ է ասում։ Բայց դա ոչ այնքան մտավորականների մեղքն է, որքան քաղաքական պրոցեսներինը, որոնց արդյունքում երկիրը իմպոտենտ դարձնելու փորձ է արվում»։

Առավել մանրամասն կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս