Բաժիններ՝

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.00-ի դրությամբ, փակ են Վայք-Ջերմուկ, Ջերմուկ-Գնդեվազ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը:

Դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Գավառ-Մարտունի, Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհնները:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:

Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ՀՀ ոստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031