Բաժիններ՝

«Ա1+»-ի դեմ դատաքննությունն ավարտվեց

Aravot.am-ի տեղեկացմամբ՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Խանդանյանի նախագահությամբ ավարտվեց ներկայումս «Աբովյան» ՔԿՀ-ի կալանավոր, փաստաբան Կարինե Ավանեսյանի՝ ընդդեմ «Մելտեքս» ՍՊԸ-ի («Ա1+»-ի)՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հայցի քննությունը: Հայցվորը պահանջել էր 3 մլն դրամ փոխհատուցում: «Ա1+»-ի ներկայացուցիչն էր լրագրող Կարինե Ասատրյանը:

Կալանավորված փաստաբանն իր ներկայացուցիչը չուներ դատարանում:   Ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցը,  Կ.Ասատրյանն առարկել է հայցի դեմ, միջնորդել, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով՝ գործը մերժվի եւ հայտնեց, որ «Փաստաբանն անհասանելի է» (2011թ. մայիսի 26) հրապարակման հեղինակը միտում չի ունեցել վիրավորել փաստաբանին: Խնդրեց հայցը մերժել ամբողջությամբ:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս