
Երևանի գլխավոր և երկրորդական բոլոր փողոցները լիարժեք երթևեկելի են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքներն առանց դադարի շարունակվել են նաև դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը:
Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին այս գործընթացում աջակցել են նաև շինարարական կազմակերպությունները` տրամադրելով բեռնատարներ, բարձիչներ և այլ մասնագիտացած մեքենասարքավորումներ:
Համատեղ աշխատանքի արդյունքն առավել տեսանելի է դարձել լուսադեմին, երբ դադարել են տեղումները:
Դեկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ մայրաքաղաքի բոլոր գլխավոր ու երկրորդական փողոցները երթևեկելի են: Գիշերվա ընթացքում օգտագործվել է մոտ 230 տոննա աղ և շուրջ 480 խ/մ ավազ:
Երևանյան փողոցներում աշխատել է 142 միավոր մեքենասարքավորում` ներառյալ շինկազմակերպությունների տրամադրած տեխնիկան:
Ներկայում շարունակվում են մայթերի, բակերի և հարակից տարածքների մաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված են ինչպես համատիրությունների, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությու