Առողջապահության նախարարությունն այս պահին փորձում է կապվել Լևոն Խեչոյանի որդու հետ
Ինչպես տեղեկացրել էինք, արձակագիր Լևոն Խեչոյանի առողջական վիճակը ծանր է և անհրաժեշտություն կա նրան Գերմանիայից շտապ կերպով Հայաստան տեղափոխելու:
168.am-ը քիչ առաջ կապվեց Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանի հետ՝ ճշտելու համար, թե պատրաստվո՞ւմ են արդյոք գրող Լևոն Խեչոյանին Գերմանիայից Հայաստան տեղափոխելու հարցում միջամտել: Ա. Հայթայանը մեզ փոխանցեց, որ հենց հիմա այդ հարցով են զբաղվում, փորձում են Լ. Խեչոյանի որդու և այլ աղբյուրների հետ կապվել որոշ մանրամասներ ճշտելու համար: Ա. Հայթայանը նաև նշեց, որ Գերմանիա տեղափոխվելուց առաջ նախարարության ներկայացուցիչները Լ. Խեչոյանի հետ հանդիպում են ունեցել, բայց մանրամասներն առայժմ չի կարող հրապարակել: Վերջինս խոստացավ քիչ ավելի ուշ 168.am-ին փոխանցել Լ. Խեչոյանին Հայաստան տեղափոխելու նախարարության գործողությունների մասին: