Բաժիններ՝

Արձակագիր Լևոն Խեչոյանի առողջական վիճակը ծանր է. անհրաժեշտ է օգնություն՝ նրան Հայաստան տեղափոխելու համար

Քիչ առաջ տեղեկություն է տարածվել համաձայն որի՝ արձակագիր Լևոն Խեչոյանի առողջական վիճակը ծանր է և անհրաժեշտություն կա նրան Գերմանիայից շտապ կերպով Հայաստան տեղափոխելու:

Մովսես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ցավոք, Գերմանիայում կյանքի սահմանագծին մաքառող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունը օրհասական է:

Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: Տեղեկության նպատակը իրավիճակի մասին պատկան մարմիններին իրազեկելն է:

Գերմանիայում բուժման կազմակերպման գործընթացին որևէ կերպ օժանդակություն չցուցաբերած ՀՀ Կառավարությունը, կարծում ենք, հիմա արագ ինչ-որ բան պետք է ձեռնարկի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031