Բաժիններ՝

Գողություն` ավտոբուսից

Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցում` թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում, գողացել են 1967 թ. ծնված Սուսաննա Դ.-ի անձնագիրը և դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և բանկային քարտ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները նույն օրը, ժամը 20.40-ին, գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն                                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս