
Հանրապետության որոշ շրջաններում բուք է. ճանապարհները փակ են

Վայք – Ջերմուկ ճանապարհահատվածը բքի պատճառով փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
դեկտեմբերի 13-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Թալինում, Գյումրիում, Արտաշավանում, Ապարանում և Կոտայքում ձյուն է տեղում:
Դժվարանցանելի է Իջևան – Նոյեմբերյան ճանապարհահատվածը (ծանրաքաշ մեքենաների համար):
Ավտոճանապարհների զգալի մասում տեղ – տեղ առկա է մերկասառույց: Բքի պատճառով փակ է Վայք – Ջերմուկ ճանապարհահատվածը:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00 – ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն