
3-ամյա երեխան խմել էր տատիկի ճնշման դեղերը. Մանրամասներ թունավորման դեպքից

Թունավորման նախանշաններով «Մուրացան» բ/կ տեղափոխված երեխայի վիճակը, բժիշկների գնահատմամբ, կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են «Մուրացան» հոսպիտալից:
Հիվանդանոցից հայտնել են, որ երեխան ոչ թե մեկ տարեկան է, այլ երեք, նա գտնվում է թունաբանական կլինիկայում: Բժիշկների փոխանցմամբ՝ մանկիկը խմել էր տատիկի ճնշման դեղերը եւ ճնշումը կտրուկ նվազել էր: Այժմ նա երակային ներարկում է ստանում, ճնշումը կանոնակարգվելուց հետո դուրս կգրեն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: