
Ոստիկանական պահպանությունը դառնում է պետական պահպանության ինքուրույն տեսակ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանական պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ոստիկանական պահպանությունը սահմանել որպես պետական պահպանության ինքնուրույն տեսակ, տարանջատել ոստիկանական պահպանության և մասնավոր պահնորդության ոլորտները, ինչպես նաև ամրագրել ոստիկանական պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների և ռազմականացված ստորաբաժանումների իրավական դրությունը: Հավանության է արժանացել նաև սույն օրինագծի ընդունմամբ պայմանավորված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը: