Այսօր առավոտյան ժամը 11:30-ից ԱԺ-ի շենքի դիմաց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի դեմ բողոքի ակցիա էր կազմակերպվել։
Հ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 16.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ինչպես են աշխատում կաթ վերամշակող ձեռնարկությունները նախատոնական առևտրի և պահանջարկի 50%-ոց աճի պայմաններում: Բավարար են արդյոք արտադրության ծավալները, սպասվում է արդյոք կաթնամթերքի թանկացումներ:
Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Արթիկի բաժին, որ Հոռոմ–Հայրենյաց գյուղերը կապող կամրջից տղամարդու դի կա կախված:
Այս հարցերի պատասխանները չգիտեմ ոչ միայն ես այլ նաև իմ ամուսինը` գործով մեղադրյալ Մ Ծերունյանը և նրա պաշտպան Սամվել Ջաղինյանը:
Դեկտեմբերի 22-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ, 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը և 1994թ. ծնված Էրիկ Սլավիկի Կարապետյանը:
Մայրաքաղաքում ձյան տեղումները շարունակվում են, քաղաքապետարանն էլ հայտարարություն է տարածում, թե բակերի ու մայթերի մերկասառույցի մաքրման աշխատանքները շարունակվում են:
Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ բազմաթիվ գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի՝ թվով 200 երեխաների:
Հայկ Մարությունը՝ «Կարգին Հայկոն», այսօր մասնակցում էր ԱԺ-ի դիմաց գազային համաձայնագրի դեմ կազմակերպված բողոքի ակցիային՝ ձեռքին փոքրիկ գազի տաքացուցիչ։
Պարզվել է, որ Մարգարյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող դիագնոստիկ կենտրոնի 3-րդ հարկի սենյակներից մեկում այրվում են բժշկական սարքավորումներ:
«Հաշվիչ հանձնաժողովի յոթ անդամներից չորսը չեն մասնակցել հաշվարկին: Մենք պահանջում ենք հաշվարկը ճանչել անօրինական, քանի որ քվորում չի ունեցել: Հաշվիչ հանձաժողովում քվորում չկար, բայց իրենք համառորեն փորձում են դա անել: Այս համաձայնագրի վավերացումն անօրինական է»:
Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ-ի շենքի դիմաց շարունակվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի դեմ բողոքի ակցիան։
Տեղեկանալով, որ համաձայնագիրն ընդունվել է 77 կողմ ձայներով՝ ակցիայի մասնակիցները պահանջեցին, որպեսզի ԱԺ ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները։ Այս պահին ԱԺ շենքից դուրս են եկել ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն Նաիրա Զոհրաբյանը։ Լ. Զուրաբյանը տեղեկացնում է, թե ինչ է տեղի ունեցել նիստերի դահլիճում։
Գործը քննելու է նույն բաժնի ավագ քննիչ, ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանը, ով քննչական ապարատում հայտնի է մեծ թվով աղմկահարույց ճանապարհատրանսպորտային հանցագործություններ քննելով և գրեթե բոլոր քրեական գործերում հայտնաբերվել են իրական մեղավորները:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գործարանի կաթսայատնից դուրս եկող շրջանառող տաք ջրի խողովակը ցածր ջերմաստիճանի հետևանքով վնասվել է, ինչից առաջացել է արտահոսք` գոլորշու տեսքով:
«Որոշողը մենք ենք» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ցույցի էին դուրս եկել քաղաքացիները Ազգային ժողովի դիմաց` արտահերթ նիստի շրջանակներում կայանալիք Հայ-ռուսական համաձայնագրերի վավերացման հարցի շուրջ քվեարկության կապակցությամբ:
Դերասանուհին դիմել է ամբուլատոր օգնության համար, նրան համակարգչային տոմոգրաֆիա է արվել, նյարդաբանի կոնսուլտացիա, առաջրկվել է հոսպիտալիզացիա, ինչից նա հրաժարվել է եւ ստորագրել ու հեռացել է հիվանդանոցից:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 03.44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է թոնրատուն:
Դեկտեմբերի 19-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Մատիաս Վայնրայխին հարց տվեցինք, թե Կարմիր խաչը Տավուշի սահմանագոտում հայ բնակչության անվտանգության ապահովման նոր նախաձեռնությամբ հանդես կգա՞:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 07.25-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան – Իջևան 11-րդ կմ-ի մոտակայքում մեքենա է ընկել Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2013թ. հոկտեմբերի 1-ին Գ. Մ.-ի որդին նույն բաժնում հողորդում է տվել այն մասին, որ վիճաբանության ժամանակ Ա. Ս.-ն բռունցքով հարվածել է նաև իրեն և պատճառել ֆիզիկական ցավ:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Հոգեբուժարանում հայտնված երգչուհի Սոնա Ավագյանը պնդում է, որ իրեն ծեծել են ու բռնի ուժով հոգեմետ դեղեր ներարկել:
Մեր պետության համար, մեր երեխաների համար, մեր ծնողների համար եւ ինչու չէ մեր թասիբի համար:
Անին ասել է, որ իրեն լավ է զգում, իսկ ուղեղի ցնցման բացասական հետևանքներից խուսափելու համար կհետևի բժշկի խորհուրդներին:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 24-ին Սահմանադրական դատարանը քննության կառնի քաղաքացի Գարեգին Հովսեփյանի դիմումի հիման վրա գործը: Դիմողը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499.9-րդ հոդվածի՝ օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման պայմանները և մերժման հիմքերը, սահմանադրականությունը: Դիմողի կարծիքով՝ վիճարկվող հոդվածի դրույթները հակասում են Սահմանադրությանն այնքանով, որքանով վերաբերում են օտարերկրյա պետությունների դատավճիռների ճանաչմանը՝ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող […]
Այրվել է «ՎԱԶ 2107» մակնիշի 32LO463 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս. Ս.) շարժիչի հատվածը:
Երևանում դեկտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ: