«Ֆինանսական բուրգի» գործով միակ ամբաստայալն ունի առողջական խնդիրներ (տեսանյութ)
«Ֆինանսական բուրգի» գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի՝ քրեակատարողական հիմնարկից դատարան չներկայացվելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ դատարանին հասցեագրված տեղեկանքի, ամբաստանյալի առողջական վիճակը վատթարացել է, և նա չի կարող ներկայացվել դատարան:
Ամբաստանյալի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը հավելեց, որ 10 օրից ավելի է, ինչ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատթարացել է և մասնագիտացված բուժօգնություն ստանալու անհրաժեշտություն է առաջացել:
Պաշտպանը հայտնեց նաև, որ ինքը մտադիր է հանդես գալ իր պաշտպանյալին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու միջնորդությամբ. այն դատարանը կքննի հետագայում՝ ամբաստանյալի մասնակցությամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, դատական նիստը հետաձգեց մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը:
Ըստ քաղաքացի Արթուր Անդրեասյանին առաջադրված մեղադնքի, նա 2010 թվականի հունիսից մինչև 2013 թվականի մայիսի 3-ը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով թվով 7 քաղաքացուց հափշտակել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումար, ձեռք է բերել գույքի նկատմամբ իրավունք:
Քրեական գործը հարուցվել էր քաղաքացի Արթուր Անդրեասյանի, ՀՀ ոստիկանության նախկին և գործող մի շարք պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ քաղաքացիների կողմից ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու, կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու, վաշխառությամբ զբաղվելու դեպքերի վերաբերյալ:
Մանրամասները այստեղ`