
Գյումրիում դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 19-ին, ժամը 15.13-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չերազի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձանգանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 1960 թ. ծնված Հ. Ն. դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն