Բաժիններ՝

Անհայտ անձը ահաբեկել է դեղատան աշխատակցին

Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.57-ին Ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 1/8 հասցեում գտնվող «Գեդեոն Ռիխտեր» դեղատանը: Ժամը 21.00-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը դեպքի վայր է հասել ժամը 21.04-ին:

Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին ահաբեկել է դեղատան աշխատակից Վ. Ս.-ին, ով էլ սեղմել է ազդարարման կոճակը: Ահաբեկող քաղաքացին դիմել է փախուստի:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները:
Նշված վայրում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930