Վթար՝ Եղվարդի խճուղում. կան տուժածներ
Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.39-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղու թիվ 1 հասցեում` «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի» մակնիշի 33PL493 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա.) բախվել է կայանված «ԳԱԶ-2410» մակնիշի 07ՕՕ086 պ/հ ավտոմեքենային, ինչից «Միցուբիշի» ավտոմեքենայի 3 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմնեիա» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաների մարտկոցները և դադարեցրել ավտոմեքենաների գազի արտահոսքը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն