Վրաստանի Գուրիայի շրջանում բախվել են Mercedes-ն ու բեռնատարը․ հայաստանցի վարորդը տեղում մահացել է. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր` սեպտեմբերի 20֊-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամ 11․00-ի սահմաններում Գուրիա շրջանի Լանչխութի֊-Սուփսա ավտոճանապարհին դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի 99 ՕԼ 919 համարանիշի և 27 D 6710 համարանիշի բեռնատարը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Mercedes֊ի վարորդը եղել է 25֊-ամյա Վահե Աբուզյանը, ով տեղում մահացել է, իսկ ուղևորուհի 21-֊ամյա Արմինե Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ավերսի» բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների, բեռնատարի վարորդը եղել է Թուրքիայի քաղաքացի Մուստաֆա Աջիօղլուն։ Վիրավորի վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։