Բաժիններ՝

«Մեր մոտից մինչեւ Պռոշյան, մեքենայից խաղողի հյութը կաթելով գնում է, դա էլ է բերքի կորուստ»

asparez.am-ը գրում է. Լոռու մարզի Մեծ Այրում համայնքն ունի 315 տնտեսություն՝ 1204 բնակչով: Այս համայնքում էլ, մարզի մյուս գյուղական համայնքների պես, հիմնականում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ:

-Մեր գյուղացիներից մի քանիսն էլ հանքերում են աշխատում: Բայց մենք միտում ունենք գյուղում զարգացնել գյուղատնտեսությունը, հատկապես՝ այգեգործությունն ու խաղողագործությունը: Դրա համար հեռանկարներ ու հնարավորություններ ունենք,- նշեց Մեծ Այրում համայնքի ղեկավար Սահակ Նազարյանը:

Նշված հնարավորություններից մեկը՝ ոռոգման ջրի առկայությունն է: Համայնքի հողերի 80 տոկոսը ոռոգվում են: Դեռեւս 1 շաբաթ առաջ շահագործման է հանձնվել 2.5 կմ երկարությամբ ջրամատակարարման ցանց: Համայնքապետի կարծիքով, սա նաեւ կնպաստի տնամերձ ցանքատարածությունների քանակի ավելացմանը:

Ի տարբերություն ոռոգման ջրի, գյուղը գրեթե զուրկ է խմելու ջրից: Համայնքն ունի հիմնական խմելու ջրագիծ անցկացնելու խնդիր, որն ամբողջ գյուղին կապահովի ջրամատակարարմամբ:

-Գյուղում մեծ խնդիր է խմելու ջուրը, խմելու ջուր գրեթե չկա: Մանավանդ այս տարվա երաշտի պատճառով համարյա 1 ամիս գյուղում ջուր չկար: Երեւի վերջին 10 տարվա ընթացքում մենք նման դեպք չէինք ունեցել: Գյուղին ջուր մատակարարող աղբյուրները գրեթե ցամաքել էին: Հիմա 4 օրը մեկ ենք 2-3 ժամով ապահովում ջրամատակարարումը,-ասում է Ս. Նազարյանը:

Այս համայնքում էլ է գյուղացին վարկեր վերցնում, սակայն ստացած բերքով վարկի անգամ մի մասը չի կարողանում փակել. «Մեր համայնքում գյուղատնտեսության հիմնական խնդիրներից են նաեւ բարձր տոկոսադրույքով կարճաժամկետ վարկերը: Գյուղացին վերցնում է վարկերը, սակայն մի տարի երաշտը, մի տարի կարկուտը փչացնում են ամբողջ բերքը: Հետո՝ բացի այն, որ մնում է առանց բերք, վարկն էլ մի կողմից»,- նշեց Մեծ Այրում համայնքի ղեկավարը, եւ հավելեց, որ «գյուղատնտեսության մեջ հարկավոր է նաեւ շուկայի կարգավորում: Եթե ինչ-որ չափով կարգավորվի իրացման խնդիրը, գյուղացին ավելի շատ բերքի կաճեցնի ու ավելի շատ եկամուտ կստանա»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս