Բաժիններ՝

«Մամ ջան, ես քո երեխեն եմ, իրանք էլ իմ երեխեքն են»

asparez.am-ը գրում է.  «Եթե հիվանդություն է լինում, ինչ-որ տեղ պատրաստ ես լինում դրան, բայց երբ գիտես, որ ինքը շատ ուժեղ է, ինքը իր գործը գիտի, դա ուրիշ է»,- ցավով նշում է Զորիկ Գեւորգյանի քույրը՝ Անին:

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ հակառակորդի հերթական հետախուզա-դիվերսիոն գործողության ժամանակ հերոսաբար զոհվեց վանաձորցի ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանը:

Կայքի հետ զրույցում  Զորիկ Գեւորգյանի քույրը՝ Անի Գեւորգյանը, պատմում է Զորիկի հերոսության եւ այդ օրվա՝ իրենց ունեցած մանրամասնությունների մասին: Ըստ Զորիկի ընտանիքի ունեցած տեղեկությունների, այդ օրը հարձակվել է ադրբեջանական «Յաշմա» խումբը, որոնք վերապատրաստվել են Չինաստանում, մոտ 40 հոգին են եղել, որոնց նպատակն է եղել մտնել Մարտակերտ:

«Դրա համար Զորիկը, իր վաշտի հետ, վրաններով մնացել էր դիրքում: Մինչեւ հարձակումը, երբ սերժանտներից մեկը նկատել է, որ շարժ կա, տեղեկացրել է Զորիկին: Զորիկը հենց այդ պահին հրամայել է արթնացնել քնած անձնակազմին, եւ ինքը դուրս է եկել: Ծնկած դիրքով՝ գիշերային դիտակետով նայել է, տեսել է, որ արդեն երկու հոգի փշալարը ուզում են կտրել: Հենց այդ երկու հոգու ուղղությամբ մեկական կրակոց է արձակել, երկուսն էլ տեղում մահացել են: Քանի որ մենակ ինքն է կրակել, ամբողջ կրակը շրջվել է իր ուղղությամբ: Ինքը ավտոմատով չի կրակել, հատիկ-հատիկ է կրակել, 29 փամփուշտ, մագազինի մեջ մնացել է վերջին փամփուշտը»,-պատմում է Զորիկի քույրը:

Անի Գեւորգյանը պատմում է, որ Զորիկը հակառակորդի կրակոցներից մեկ անգամ վիրավորվել է թեւի տակի հատվածից, որը մահացու չի եղել: Հերոսի քույրը պատմում է, որ Զորիկի հետ պայքարել է միայն իր սերժանտը՝ Սարգիս Մանուկյանը, ով միակն է եղել, որ 1.5 տարվա ծառայող է եղել, մնացած զինվորները եղել են վեց ամսվա ծառայողներ:

«Երկրորդ գնդակը Զորիկս ստացել է գլխին, ականջի կողմից, դա եղել է մահացու: Երբ սերժանտը՝ Սարգիսը, նկատել է, որ Զորիկն արդեն չկա, ինքը գնացել է նրա կողմը, որ հանկարծ Զորիկի դիակը թշնամին չկարողանա տանել: Հետո ինքն է վիրավորվել նույն զենքից: Զինանոցի վրա «մուխա» տեսակի զենք են նետել ու պայթել է զինանոցը, այրված մասը ընկել է Զորիկիս վրա»,- պատմում է հերոսի քույրը:

Անի Գեւորգյանի խոսքով, ամբողջ հարձակման ընթացքում պայքարել են միայն Զորիկն ու սերժանտ Սարգիսը, մնացած զինվորները փախուստի են դիմել:

«Առաջին փախուստի դիմողը հադրութցին է եղել: Մնացածը նույնպես փախել են, էն վեց հոգին գնացել են, խրամատի մեջ են մտել, եւ իրենցից միայն մեկի ձեռքին է զենք եղել, ինքն էլ ասում է, թե երբ նայել է վերեւ, թշնամին իր գլխավերեւն է եղել, ու վախեցել է կրակել: Բայց ոչինչ, որ Զորիկն ու Սարգիսը… Զորիկս իր զինվորներին շատ էր սիրում, ասում էր՝ մամ ջան, ես քո երեխեն եմ, իրանք էլ իմ երեխեքն են: Ինչքան ես ուտեմ, էնքան էլ իմ երեխեքը: Ինքը շատ էր սիրում իր գործը: Հիմա են պատմում մեզ, որ Զորիկը մի գիշերվա մեջ երեք անգամ հատել է սահմանը, գնացել է, հակառակորդի դիրքերը նայել ու նորից հետ է եկել, մի քանի անգամ շրջափակման մեջ է ընկել, բայց ոչ մի անգամ չեն կարողացել իրեն վնասել: Հենց դրա համար է, որ իրեն հակառակորդները «նեուլավիմիյ ադինոկիյ վոլկ» են անվանել»,-պատմում է Զորիկի քույրը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս