
Ռուբեն Գևորգյանը սաստել է անձրևի պատճառով աթոռները լքած ազատամարտիկներին. Newsbook.am

Ինչպես գրում է Newsbook.am-ը, Փարավոն ռեստորանային համալիրում մեկնարկած «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարին եղանակն անակնկալ է մատուցել: Մեկնարկից առաջ հորդառատ անձրև է սկսվել, որի պատճառով համագումարի մասնակից ազատամարտիկները լքել են իրենց տեղերը և անցել ծածկի տակ: Երբ ազատամարտիկները սկսել են լքել իրենց աթոռները, միության նախագահ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը բարկացել է և մոտենալով ամբիոնին` հորդորել նստել և դիմանալ եղանակային վատ պայմաններին: «Սե՞նց պայմանների ենք դիմացել, էս ի՞նչ ձևա, մի հատ նստեք տեղներդ: Մենք անձրևի տակ էլ ենք կռվել: Սա արևային անձրև է, մի 5 րոպեից կտրվելու է, մի՛ վախեցեք»,- ասել է Գևորգյանը:
Շարունակությունը և լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքում