Բաժիններ՝

Երևանում ՌԴ քաղաքացին վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է. այսօր՝ սեպտեմբերի 20֊-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09․00֊ի սահմաններում Աճառյան փողոցում Երևանի բնակիչ 27֊-ամյա Խաչատուր Մկրտչյանը, ով ՌԴ քաղաքացի է, իր վարած Toyota մակնիշի 60 AM 999 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Ավան 14 փողոցի բնակիչ 55֊ամյա Էդուարդ Զախարյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր են ժամանել ՃՈ 1֊ին սպայական գումարտակի աշխատակիցները։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930