Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` Ա. Շ.-ի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Ա. Ղ.-ի առանձնապես խոշոր չափերի 30.000 ԱՄՆ դոլար գումարը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Գյումրիի 30-ամյա բնակիչ Արթուր Չաքմիշյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ խանդի հողի վրա իր կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:
Հայաստանի անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը ընտանիքի ցանկությամբ կհուղարկավորվի Հայաստանում:
Մարաշի բաժանմունքի ոստիկանները պարզել են, որ ոմն Դավիթը հանդիասանում է Դավիթաշեն 4-րդ թաղամասի 2/Բ շենքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Նավասարդյանը:
Պարոն Քոչարյանն իրավացի է՝ ասելով, որ բումը եղել է, պարոն Սարգսյանն էլ, կարծում եմ, լավ իմանալով այդ բումի էությունը և այսօր, և այն ժամանակ, գերադասել է շրջանցել սուր անկյուններն ու իր հակափաստարկները կառուցել հայտնի տնտեսագիտական տեսությունների շարքային քաղաքացու համար մշուշոտ թեզերի հիման վրա:
Նախկին Շամշադինի տարածաշրջանի բոլոր սահմանամերձ գյուղերն իսկապես գտնվում են աղետալի վիճակում, եթե չասենքՙ ողբերգական: Այս գյուղերը, որոշ վերապահությամբ, շարունակում են մնալ պատերազմական վիճակում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Արագածում, Ապարանում, Բաղրամյանում և Արարատում թույլ ձույն է տեղում :
Հունվարի 13-ին, ժամը 03.01-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր Երեւանի շախմատային ֆեդերացիայի կոնֆերանսում քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրվեց մայրաքաղաքի շախմատային ֆեդերացիայի նախագահ:
Այրվել է վագոնի ջերմամեկուսիչ շերտը և պլաստմասսե թափոններ մոտ (30 քմ):
Ցուցահանդեսում ներկայացված են կարևոր նշանակություն ունեցող սելջուկյան և հայկական շինությունների լուսանկարները, որոնք այժմ 85-ամյա Արա Գյուլերը նկարել էր 1960-ականներին, իսկ տպել՝ 1965 թվականին:
Այն իրականացվում է «Մի’ թափիր, վերամշակի’ր» կագախոսով եւ ԱՄՆ խոշոր մեգապոլիսներում անցկացվում է արդեն 18-րդ անգամ:
Ոստիկանությունից հաստատել են նաև, որ Դ.Նավասարդյանին պատկանող «Պորշ կայեն» մակնիշի ավտոմեքենայի միջից հայտնաբերվել է թմրանյութ հիշեցնող զանգված:
Կապան մտնելիս «Բարի գալուստ» ցուցանակի փոխարեն ծաղկեպսակներ տեսնելը՝ այդքան էլ ոգևորիչ չէ։ Եվ որ ճանապարհին կպած գերեզմանը կարող է նաև ավտովթարից տուժել, չի բացառվում։
Երևանում հունվարի 13-17-ը ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 31 ՏԼ 090 պետհամարանիշով ավտոմեքենան:
Ոստիկանությունից նշել են, որ կատարվում է հետաքննություն:
ՄԻԵԴ կանոնակարգում նոր փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն` այսուհետ անձը ԵԴ-ում դատավոր կարող է նշանակվել միայն 1 անգամ, 9 տարի ժամկետով:
Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց երիտասարդներին օգտագործելու համայն հայության հոգևոր կենտրոն այցելության այս առիթը` աղոթք բարձրացնելու Մայր Տաճարում և վերանորոգելու իրենց ուխտն Աստծո հետ, քայլելու Տիրոջ պատվիրանների համաձայն և իրենց եկեղեցասեր ու ազգանվեր կյանքով նպաստելու Հայրենիքի առաջընթացին ու ժողովրդի բարօր ապագայի կառուցմանը:
Դպրոցի երկարամյա տնօրեն Վանիչկա Պետրոսյանն անցել է կենսաթոշակի, եւ նրա պաշտոնն արդեն մի քանի ամիս է՝ ազատ է: 2013 թվականի նոյեմբեր ամսից դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նույն դպրոցի փոխտնօրեն Արամ Եղինյանն է:
Դաթո Մելկաձեն երկու տարի առաջ «հրաժարվել» էր «օրենքով գող»-ի տիտղոսից:
Դեռ երեկ՝ հունվարի 11-ին, Վահե Մկրտչյանը եւ Լիպարիտ Պողոսյանը դադարեցրել են հացադուլը:
Վիճարկվող դրույթը, մասնավորապես, սահմանում է, որ դատարանում փաստաբանը կարող է անվճար ներկայացուցչություն իրականացնել մերձավոր ազգականի համար: Ընդ որում, որպես այդպիսին նշվում է ծնողը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ինչպես նաև ամուսինը կամ ամուսնու ծնողը, փեսան կամ հարսը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.05-ին, մարվել՝ 04.40-ին: Մասամբ այրվել են Ս. Գ.-ին պատկանող տաքացուցիչների գործարանի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 2 քմ, առաստաղը՝ 4 քմ և պատերի երեսպատումը՝ 6 քմ:
Ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Մինչ այժմ Իտալիայում երեխաներին կարող էր տրվել միայն հայրական ազգանունը:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախումից հետո Toyota-ն բարձրացել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշի վրա:
Հանդիպումներից մեկի ընթացքում Կ. Ստեփայանն ու աղջիկը սեռական հարաբերություն են ունեցել, ինչից հետո նրանց մտերմությունը որոշ չափով սառել է: Ըստ վճռի՝ վախենալով, որ Կ. Ստեփանյանն իր հետ ամուսնանալու մտադրությունը փոխել է՝ աղջիկը իր ընտանիքի անդամներին հայտնել է, որ Կ. Ստեփանյանն ու Մ. Հովհաննիսյանը դանակի սպառնալիքով տարբեր ավտոմեքենաներում բռնաբարել են իրեն:
«Չքավորության առումով, չասեմ ամենավեջինն ենք, անընդհատ կրկնում ենք նույն բանը: Առաջինն ենք սպորտի, մշակույթի ոլորտում: Աղքատությամբ էլ ենք առաջինը՝ հո՛ վերջինը չե՞նք լինի»: