
Կարեն Պետրոսյանի հայրը ճանաչել է որդու դիակը. Առավոտ

aravot.am-ը գրում է. Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ Կարեն Պետրոսյանի հայրը ճանաչել է որդու դիակը:
Գյուղապետն ասաց, որ չգիտի,թե երբ կլինի Կ. Պետրոսյանի թաղումը, քանի որ դիակը պետք է դեռ դատաբժշկական փորձաքննության ենթարկվի: 31-ամյա Կ. Պետրոսյանը օգոստոսի 7-ին գերեւարվել էր Ադրբեջանի Աղբուլաղ գյուղում, մեկ օր անց նրա կյանքն ընդհատվել է: Հոկտեմբերի 10-ին Ղազախի սահմանագոտում ադրբեջանցիները հանձնել են Կարեն Պետրոսյանի դին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝