Հանրապետականի գինեկոլոգիայի բաժանմունքում մահացած կինը ծննդաբերել էր կեսարյան հատման միջոցով. «Փաստինֆո»
Հոկտեմբերի 9-ին Հանրապետական հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում 26-ամյա Նելլի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց գինեկոլոգիայի բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ կինը սանհանգույցից վերադառնալուց հետո հանկարծամահ է եղել:
Ռազմիկ Աբրահամյանի խոսքով՝ կնոջ առաջին հղիությունն է եղել, և սեպտեմբերի 21-ին կատարվել է կեսարյան հատում, 3 օր անց նա դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ սեպտեմբերի 27-ին նորից հիվանդոց է վերադարձել՝ ջերմությամբ, աղիները ևս լավ չեն գործել:
Մանրամասներն՝ այստեղ