Բաժիններ՝

Հոկտեմբերի 11-ին տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի մի շարք փողոցներում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու և տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու են հետևյալ փողոցներում.

Հոկտեմբերի 11-ին

Ժամը 09:00-ից մինչև ժամը 23:00-ն Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների-Էրեբունու փողոցների խաչմերուկից մինչև «Էրեբունի» արգելոց-թանգարան ընկած հատվածում, իսկ ժամը 12:00-ից նաև «Էրեբունի» արգելոց-թանգարանի հարակից հրապարակը՝ Դաշտենց, Այվազովսկի, Մահարի փողոցների կողմից:

Հոկտեմբերի 12-ին

Ժամը 11:00-18:00` Թամանյան փողոցի՝ Իսահակյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածներում,
Ժամը 12:00 – 15:00` Արգիշտիի փողոցում,
Ժամը 13:30 – 15:00` Գր. Լուսավորչի փողոցում,
Ժամը 14:00 – 22:00` Մաշտոցի պողոտայի՝ Հաղթանակի կամրջից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում,
Ժամը 14:00 – 20:00` Շահումյան հրապարակում,
Ժամը 14:00 – 23:00` Հանրապետության հրապարակում:

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս