Բաժիններ՝

Ո՞ւմ է պատկանում Վազաշենի պղնձի և ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը

tesankyun.am-ը գրում է. Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչները զանգահարելով՝ տեղեկացրին, որ մի ընկերություն Վազաշենի պղնձի եւ ոսկու հանքավայրում աշխատողներ է ընդունում՝ խոստանալով բարձր աշխատավարձեր: Զանգահարեցինք Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանին:

Նա ասաց, որ իրենց գյուղից ընդամենը 3 կին է աշխատանքի ընդունվել: Այդ կանայք ճաշ են պատրաստում ընկերության 10 աշխատակիցների համար: Վերջիններս Վազաշենի հանքավայրից նմուշներ են վերցնում, ուսումնասիրում:

Այդ աշխատակիցները գիշերում են Վազաշենի տարածքում գտնվող, նախկինում Հայաստանի մինիստրների խորհրդին պատկանած պանսիոնատում: Այդ պանսիոնատը, մեր տեղեկություններով, սեփականաշնորհվել է Միքայել Բաղդասարովի կողմից:

Անցյալ տարի, երբ քննարկվում էր Վազաշեն-Պառավաքար 3,2 կմ երկարությամբ, սահմանագոտու վտանգավոր հատվածները շրջանցող ճանապարհի կառուցման հարցը, լուրեր տարածվեցին, որ պետական բյուջեի միջոցներով այդ ճանապարհը կառուցվում է ոչ թե սահմանի այդ հատվածում երթեւեկի անվտանգությունն ապահովելու, այլ՝ ոսկու եւ պղնձի հանքավայրը շահագործելու նպատակով:

Վազաշենի գյուղապետն ասաց, որ հանքավայրը կառուցվող շրջանցիկ ճանապարհից ավելի ցած է գտնվում:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս