Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ Լիճք գյուղում տեղի է ունեցել պայթյունի մասին

Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 09.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ս. Ս.-ին պատկանող Ա2 թաղամասի 12-րդ փողոցի 1/4 հասցեում գտնվող մթերային խանութում տեղի է ունեցել պայթյուն:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ 1986 թ. ծնված Վ. Բ.-ը և 1974 թ. ծնված Ս. Մ.-ը, ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ, հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, այնուհետև Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Բժիշկները Վ .Բ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Մ-ինը՝ կայուն ծանր:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս