
Մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած սպանությունից

Հոկտեմբերի 11-ի՝ առավոտյան՝ ժամը 08։20-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Քանաքեռում՝ գնացքի գծերի մոտ, կա տղամարդու դիակ։
Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ- քննչական խումբը:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի վրա գտնվող ռուսական զորամասի հարևանությամբ՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել է 25-30 տարեկան տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ սպանված երիտասարդի ինքնությունը, սպանության հանգամանքները և առերևույթ հանցագործություն կատարած անձին պարզելու ուղղությամբ։
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին