
Առեղծվածային սպանություն Երևանում. ՀՀ ՊՆ զորամասի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի (լուսանկարներ). shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում՝ ՀՀ Պն X զորամասի հարևանությամբ, գնացքի գծերի մոտ, տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազ Հայկ Ասլանյանը:
Ոստիկանությունը հայտնաբերել է 25-30 տարեկան տղամարդու դի և, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, գլխի շրջանում կա հրազենային վնասվածք:
Մանրամասներն՝ այստեղ