Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում պատուհանից ցած նետվելու միջոցով ինքնասպան է եղել 33-ամյա Արսեն Մարտինի Զաքարյանը:
Ժամը 06:30-ի սահմաններում ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ գործող խանութի հետնամասում տղամարդու դի կա:
Իհարկե, տնօրենը հերքում էր և հայց ներկայացրեց դատարան Ն. Սարգսյանից պահանջելով ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար։ Նատալյան էլ իր հերթին նույն հայցով դատարան դիմեց նաև պահանջելով 1 մլն դրամի փոխհատուցում։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով , դիվանագիտական կորպուսը մոտ օրերս հզոր համալրում կստանա՝ ՀՀ 2-րդ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկի) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո իրավապահ համակարգում և քրեական աշխարհում լուրեր սկսեցին շրջանառվել, որ այդ սպանությունն ինչ-որ կերպ կապ ունի Մեղրիի մաքսակետում մոտ մեկ տոննա հերոինի հայտնաբերման և առգրավման հետ: Հերոինը հայտնաբերվել էր այս տարվա հունվարի 17-ին, իսկ սպանությունը տեղի էր ունեցել դրանից 10 օր անց՝ հունվարի 27-ին։
Գողության և ծեծի փաստերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Փետրվարի 11-ին, ժամը 08.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 10-ին ժամը 21.26-ին թունավորման նախանշաններով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Երևանի Յ.Ռայնիսի փողոցի թիվ 15 շենքի 16-րդ բնակարանի բնակիչ՝ 1997թ. ծնված Ս. Բ.:
Փետրվարի 11-ին, ժամը 00.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 3 դպրոցի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 05ԼՕ700 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 10-ին, ժամը 22.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանգում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11–ին` ժամը 09:30–ի դրությամբ, hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
«Մեզ հաջողվեց հասնել նրան, որ տունը սկսեց տաքանալ: Արդյունքում վառելիքի սպառումը նվազեց 30%-ով», – ասել է նա:
«Հայաստանն ըմբռնումով է վերաբերվում Ռուսաստանի կողմից ապօրինի ներգաղթի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: Սակայն դրանում հաշվի չեն առնվել Երեւանի եւ Մոսկվայի համատեղ ինտեգրացիոն քաղաքականության որոշ կարեւոր նրբերանգներ»:
2013թ.-ին Հայաստանում ծնվել է 41,770 երեխա, որոնցից 19,570 -ը՝ աղջիկներ, 22,200-ը՝ տղաներ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ նորածին աղջիկների անունների թոփ տասնյակի առաջին հորիզոնականում է Նարե անունը
Շիրակի մարզից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող մի խումբ քաղաքացիներ այս օրերին կանգնել են լուրջ խնդրի առաջ, հատկապես նրանք, ովքեր հունվար ամսին են վերադարձել հայրենիք: Օրերս տեղեկացել են, որ ՌԴ մեկնել չեն կարող, քանի որ նրանք այս պահին համարվում են ՌԴ-ից արտաքսված:
Մանրամասները` ՀՀ Ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Փետրվարի 10-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Հ. Ներսիսյան փողոցի 1 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Քրիստինե Ն.-ին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.26-ին, մարվել` 21.37-ին: Ամբողջությամբ այրվել է Խ. Խ.-ին պատկանող թիթեղյա տնակի փայտյա երեսպատումը (15քմ):
Ներկայումս Վրաստանում իր արտահանձնման մասին որոշմանը սպասող Աշոտ Սուիքասյանը կարող է հարց բարձրացնել, որ եթե Վրաստանի իշխանություններն իրեն հանձնեն, ապա դրանով կխախտեն Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի 3-րդ հոդվածը
Մոտավորապես 7-8 տարի առաջ էր, երբ Միքայելը «տղաներ», «հանդիպում տղաների հետ» և այլ բառերով համացանցը փորփրելու արդյունքում տեսնելով «գեյ» բառն ու փնտրելով դրա իմաստային նշանակությունը բառարաններում՝ հասկացավ. դա մի բան է, որի հետ ինքն ունի կոնկրետ և անմիջական կապ:
Այս տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը, որտեղ նոր մանրամասներ է ներկայացնում Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից:
Փետրվարի 9-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել 1969 թ. ծնված Սենիկ Գ.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն ատրճանակ, «ՈւԶՌԳՄ» տեսակի 1 պայթուցիչ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 7,62 մմ տրամաչափի 28 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
«Մենք աշխատակիցների աշխատավարձից երեկ ենք 5% պահումն արել, բայց փոխանցումը դեռ չենք արել, սպասում ենք մարտի 28-ին Սահմանադրական դատարանի որոշմանը»,- 168.am-ին ասաց Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը Կամո Հովհաննիսյանը:
Փոխվարչապետը մասնակիցներին հանձնարարեց ծրագրի վերաբեյալ բոլոր առաջարկությունները ներկայացնել Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, որն էլ կամփոփի դրանք եւ միջոցառումների վերջնական ծրագիրը կներկայացնի կառավարություն: Կարեւորվեց բազմաբնույթ միջոցառումների իրականացումը, որոնց կմասնակցեն երիտասարդներ նաեւ Սփյուռքից:
Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համընդհանուր դժգոհություն և ընդզվում է` ընդդեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի: Այսօր Երևանի Ազատության հրապարակում հերթական բողոքի ցույցն էր` ընդդեմ «պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի, այս անգամ ցույցի կիզակետում Երևանի օպերային թատրոնի աշխատակիցներն էին:
ՀՀ կառավարության որոշմամբ, 2014 թվականին ևս շարունակվում է սոցիալապես անապահով, ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկված ընտանիքների աջակցման ծրագրի իրականացումը: Այդ ընտանիքներն իրենց սպառած մինչև 300 խորանարդ մետր գազի դիմաց վճարում են այլ հաշվարկով: Ընդամենը 100 դրամ՝ 1 խմ-ի համար:
Ոստիկանության Արմավիրի անձնագրային բաժանմունքի ծառայողները անձնագրային բաժանմունքում հայտնաբերլ և Արմավիրի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Վարդան Ս.-ին:
ՀՀ օրենքով ՍԴ որոշումները մեկնաբանելու իրավունք որևէ մեկին տրված չէ: ՍԴ-ի մասին օրենքում հստակ ձևակերպված է: Ես չեմ կարող մեկնաբանել, ոչ էլ որևէ մեկի հայտարարության հետ համեմատել:
Քրեական վերաքննիչ դատարանը այսօր մերժեց առանձնապես խոշոր չափերի`927 կգ հերոին տեսակի թմրամիջոցի գործով Թուրքիայի քաղաքացի Օսման Մեջեթի Ուղուրլուի պաշտպանի բողոքը. Թուրքիայի քաղաքացին կմնա կալանավորված:
Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, 12-ի գիշերը նույնքան կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա` 3-4 աստիճանով:
2013 թ. լավագույն հետաքննիչի կոչմանն է արժանացել ոստիկանության կապիտան Մելինե Եղշատյանը: