Այսօր` կեսգիշերին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խմբերը, որոնց մեջ է ներառված եղել քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալններն իրացնելիս, բացատրական աշխատանքի արդյունքում կարողացել են հայտնաբերել փետրվարի 19-ին Արմավիր քաղաքի «Նավասարդ» խորտկարանում վիճաբանած և կրակոց արձակած անձանց:
Մարտի 1-ից սկսած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում ոչ բոլոր ծառայությունները կլինեն անվճար։ Հատուկ խմբերում չընդգրկված քաղաքացիներն այդուհետ ստիպված կլինեն վճարել լաբորատոր ծառայությունների դիմաց։
Սերժ Սարգսյանն այս տարի աննախադեպ քանակով մեդալներ է շնորհելու. նախագահի նստավայրը 2014-ի համար 1350 մեդալներ ու կրծքանշաններ, 70 շքանշաններ է գնել, ինչպես նաև 1650 տուփ դրանց համար՝ ընդհանուր առմամբ ծախսելո 61 մլն դրամ՝ մոտ 150 հազար ԱՄՆ դոլար։
Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ միասնական քննչական մարմնի կազմավորումից հետո ստեղծվելու է իրավական ապահովման հանձնաժողով, որտեղ աշխատելու են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «կադրերը»։
Երբ նոր էի հանդիպում ապագա ամուսնուս հետ, թերթերից մեկն իմ ծննդյան նկարներն էր հրապարակել և նշել, իբրև թե հարցազրույցի ժամանակ ես չեմ ցանկացել նշել ընտրյալիս անունը, և նմանատիպ ճղճիմ հոդվածների պատճառով ես, նոր գտած լինելով իմ կեսին, արդեն կորցնում էի:
Շուկայի աշխատակիցները պնդում են, որ այս տուգանքի պատճառով է, որ Վ. Աբրահամյանը բարձրացրել է տաղավարների վարձերը և պահանջում է այդպես վճարել իր տուգանքը։
Այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Սոչի` օլիմպիադայի փակմանը մասնակցելու կմեկնի վարչապետ Տիգրան Սարգսյանը` յուր «կուտակային» թիմով. Դավիթ Սարգսյան, Վաչե Գաբրիելյան, Կարինե Մինասյան:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ կնոջ` Իրինայի հետ 28 տարվա համատեղ կյանքից հետո որոշել է ամուսնալուծվել:
ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի 1717-Ն որոշման համաձայն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների կողմից մինչև յոթ տարեկան երեխաներին դեղերը հատկացվում են անվճար:
Ալավերդու բժշկական կենտրոնի շենքային պայմանները զգալիորեն փոխվել են: Հիվանդանոցի ստացիոնար մասն արդեն գործում է: Շուտով շահագործման կհանձնվի նաեւ նախկին պոլիկլինիկական մասնաշենքը, որտեղ գործելու է նաև մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը:
Մեզ ուղղակի քցում են։ Օլիգարխ Բաղդասարովը գումարներ չունի, որ մեր աշխատավարձը վճարի, թեև դատական վճիռ կա մեր օգտին։ Այն ժամանակը, որ դատարանը տվել է նրան գումարը վճարելու համար, նա բացարձակապես անտեսեց, քանի որ օլիգարխ է նա, նրան ամեն ինչ կարելի է։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց նպատակը մարդկանց լուսավորելն է, տեղեկացնելը. «Լուսավորել մարդկանց ուղեղները, ցույց տալ պայքարի նոր լուսավոր ուղի, մտածողություն փոխել, ինչպես վարչապետն է մեզ խորհուրդ տալիս, բայց նաև խնդրել Աստծուն, որ նրանց միտքն էլ լուսավորի»,- բողոքի ակցիայի նպատակների մասին հայտարարեց մասնակիցներից մեկը:
Կարեւորը փաստն է, ավելի ճիշտ`փաստերը չտեսնելու պատվիրված համառությունը եւ, համառ ընդդիմադիր-ությունը:
Փետրվարի 18-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Արարատյան փողոցից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արթուր Ա.-ին, ով փետրվարի 15-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և ծեծի մեղադրանքներով:
Գյումրեցի Դիլանյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 11-րդ երեխան: Ընտանիքի 6-րդ տղայի անվան ընտրությունը վստահվել է Գյումրիի ծննդատան բժիշկ-գինեկոլոգ Լիլիկ Պողոսյանին: Տիգրան. այս անունն է ընտրել երեխային կյանք պարգևած մասնագետը:
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ:
Ոստիկանությունը, մասնավորապես առաջարկեց հստակեցնել՝ ԶԼՄ ներկայացուցիչը զանգվածային միջոցառման ընթացքում կարո՞ղ է հանդես գալ որպես միջոցառման մասնակից, թե՞ բացառապես պետք է իրականացնի իր մասնագիտական գործառույթները:
Դեռևս 2013թ. Դեկտեմբերին Ախթալա համայնքում ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել: Մինչ այժմ նորոգումներ կատարվել են Սվինեց, Բարիտ և Սարահարթ թաղամասերում: Ջրի ներքին ցանցի հիմնանորոգման համար կատարվում են նաև հողային քանդման աշխատանքներ, որոնք պատուհաս են դարձել ախթալեցի մի երիտասարդի ու նրա ծնողների համար
Վանաձոր համայնքի բյուջեի վրա արգելանք է դրվել՝ սահմանված ժամկետներում Վանաձորում կառուցվող էլիտար շենքում Չատինյանների ընտանիքին բնակարան չհատկացնելու կամ համարժեք գումարը չտալու համար:
Երեւանում առեւտրային նոր կենտրոնի՝ Yerevan Mall-ի բացումը քիչ էր մնում՝ վերածվեր զանգվածային հրմշտոցի։ NEWS.am-ի փոխանցմամբ՝ ժամը 18։00-ին հայտարարված հանրային բացումից մեկ ժամ առաջ առեւտրի կենտրոնի փակ դռների մոտ հավաքվել էր մեծ թվով մարդկանց խիտ բազմություն։
Կանգառում տեղադրված են պլաստիկե շշերի համար նախատեսված աղբամաններ, սակայն քաղաքի գլխավոր կանգառում շարունակվում են կուտակվել կենցաղային իրերի մնացորդները՝ աղբամաններից դուրս։
Ժամը 18:30-ին Մատենադարանի տարածքից մեկնարկեց «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի երթը: Նրանց երթով քայլում են Մաշտոցի պողոտայով՝ վանկարկելով՝ «Դեմ եմ»: Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ մարդկանց անօրինական կերպով, ճնշումներ գործադրելով ստիպում են կենսաթոշակային ֆոնդեր ընտրել և կոչ արեցին բոլորին պայքարել իրենց իրավունքների համար:
Փետրվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները, վերհանվել են զորակոչի ընթացքում արձանագրված առողջական ոլորտին առնչվող խնդիրները, ուրվագծվել են դրանց լուծման հստակ ուղղություններ:
Գյումրիում այսօր անցկացվել է հիշատակի մոմավառություն: Երիտասարդները հարգել են Կիեւի Ազատության Մայդանում բախումների պատճառով մահացած ցուցարարների հիշատակը, աղոթել նրանց հոգիների հանգստության համար եւ առողջություն մաղթել վիրավոր քաղաքացիներին
Քաղաքացի Ա. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:
Քիչ առաջ Մատենադարանի տարածքից մեկնարկեց «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի երթը: Նրանց երթով քայլում են Մաշտոցի պողոտայով՝ վանկարկելով՝ «Դեմ եմ»:
Փետրվարի 22-ին և փետրվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-5մ/վրկ:
Երևանի Վաղարշյան փողոցում տեղի ունեցած դեպքով սպանության փորձի և խուլիգանության մեղադրանքներով հետախուզվողը` Վիեննայից տեղափոխվեց Հայաստան: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Փետրվարի 21-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՀՓՋ օպերատիվ խումբը:
Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ և ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք: