
Հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և ծեծի մեղադրանքներով

Փետրվարի 18-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Արարատյան փողոցից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արթուր Ա.-ին, ով փետրվարի 15-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և ծեծի մեղադրանքներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: