
Գյումրեցի Դիլանյանների 11-րդ երեխան է լույս աշխարհ եկել (տեսանյութ)

Գյումրեցի Դիլանյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 11-րդ երեխան: Ընտանիքի 6-րդ տղայի անվան ընտրությունը վստահվել է Գյումրիի ծննդատան բժիշկ-գինեկոլոգ Լիլիկ Պողոսյանին: Տիգրան. այս անունն է ընտրել երեխային կյանք պարգևած մասնագետը: Մարիցա Դիլանյանի մեծ երեխան՝ Լյովան 15 տարեկան է, նախավերջինը՝ Դավիթը՝ 2: Այս մասին տեղեկացնում է tsayg.am-ը:
Մանրամասները՝ տեսանյութում: