
Վանաձորի քաղաքապետարանը խաբել է 5 հոգուց բաղկացած ընտանիքին. «Փաստինֆո»

Վանաձոր համայնքի բյուջեի վրա արգելանք է դրվել՝ սահմանված ժամկետներում Վանաձորում կառուցվող էլիտար շենքում Չատինյանների ընտանիքին բնակարան չհատկացնելու կամ համարժեք գումարը չտալու համար: Այդ տեղեկությունը, ըստ «Փաստինֆոյի»՝ հաստատել է Չատինյանների ընտանիքի ներկայացուցիչ փաստաբան Կարեն Թումանյանը: Փաստաբանի խոսքով՝ 2011թ. դատարանը հաստատել է քաղաքացիների, համայնքի ղեկավարի, ինչպես նաև էլիտար շենքի սեփականատիրոջ միջև կնքված հաշտության համաձայնագիրը, որը, ի դեպ, առաջարկել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, առ այն, որ Չատինյանների 5 հոգուց բաղկացած ընտանիքին մինչև 2013թ. հոկտեմբերի 1-ը պետք է տրամադրի բնակարան կամ մինչև նույն թվականի նոյեմբերի 1-ը բնակարանին համարժեք գումարը, որը կազմում է 38 000 ԱՄՆ դոլար:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: