Բաժիններ՝

Մասսայական թունավորում Եղվարդի մանկապարտեզում. թունավորվել է 15 երեխա

Եղվարդի մանկապարտեզում արձանագրված թունավորման դեպքի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տասներեք երեխա ներկա պահին բուժում է ստանում Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, ևս 2-ը տեղափոխվել են Երևան` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը տեղում իրականացնում է համաճարակաբանական հետազոտություններ և կանխարգելիչ միջոցառումներ:

Նախնական տվյալներով` թունավորումը պայմանավորված է սննդային գործոնով:

Աշխատանքներ են տարվում նոր հիվանդների հայտնաբերման ուղղությամբ:

ՀՀ Առողջապահության նախարարություն             

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930