Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է ձյուն և մառախուղ. ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում, դեկտեմբերի 1-3-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Քամին` հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 2-3 աստիճանով:
Նոյեմբերի 29-30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Դեկտեմբերի 1-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Երևանի նոյեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.70C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -11.60C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.40C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն