Զոհված օդաչուների համար ոչ մեկն էլ պատասխանատվություն չի կրելու
«Հետախույզ վետերանների միության անդամ» Արթուր Բունիաթյանն «Ասպարեզի» հետ զրույցում ասաց, որ ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիան գնահատում է գերազանց, բայց շատ ուշացած եւ Ադրբեջանին քիչ վնաս պատճառած: Ինչ մնում է միջազգային կառույցներին, զրուցակիցս կարծում է, որ ԵԱՀԿ-ն Ադրբեջանի օգտին կողմնապահություն է անում:
-Ուսումնական զորավարժությունները չէր կարելի անցկացնել թշնամու քթի տակ: Ոչ մեկն էլ պատասխանատվություն չի կրելու, քանի որ մինչեւ այժմ նման դեպքերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել: Չնայած, պետք է նշեմ, որ կան կոնկրետ մեղավորներ: Ադրբեջանի քայլերը ոչ միայն դավադիր են, այլեւ նենգ ու ստոր, աննամուս եւ անթասիբ, գենոմոդիֆիկացված կենդանիներ են,-ասաց Ա.Բունիաթյանը:
Ինչ մնում է հայ-ադրբեջանական սահմանի տեխնիկական արդիականացմանը, զրուցակիցս նշեց, որ ոչ մի նորագույն սարք պետք չէ, ուղղակի հայը պետք է հիշի՝ ով եւ ինչպիսին է եղել 2000 տարի առաջվա հայը. «Թուրքին զսպել կարող ես միայն ապտակներով: Համենայնդեպս, ինձ մոտ դա միշտ ստացվել է»: