Հոկտեմբերի 8-ին, ժամը 10.30-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 1/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս անգամ ամերիկահայ բարերարը մեծաքանակ բժշկական խալաթներ, անկողնային պարագաներ, հագուստներ և կոշիկներ է ուղարկել:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հյուրատունն իր հարկի տակ ներառելու է նաև «Խաղաղության և զարգացման միջազգային կենտրոնը»: Կենտրոնի հիմնական նպատակն է՝ ստեղծել բարենպաստ միջավայր մշակութային փոխադարձ շփումների և մշակութային երկխոսությունների իրականացման համար՝ հատկապես կարևորելով Կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաև՝ թուրքական մշակութային ինստիտուտների ընդգրկումն այս գործընթացում:
Հոկտեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Օրերս Գյումրիում տեղի ունեցավ ծնունդով գյումրեցի նկարիչ Էդուարդ Արծրունյանի ֆեյսբուքյան էջի եռամյա հոբելյանի և վարպետի գտնված որմնանկարները հանրությանը ներկայացնելուն ուղղված միջոցառումների շարքի մեկնարկը:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 10.30-ին բերման են ենթարկել 1959 թ. ծնված Սերյոժա Ա.-ին:
Պարզվել է, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևանյան փողոցի վերջնամասում գտնվող կիսակառույց շինության մոտ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Վոլոդյա Ս.-ին բռունցքներով հարվածել և վնասվածքները պատճառել է 1991 թ. ծնված Մնացական Ս.-ն:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 02.45-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Դավիթ Չ.-ն:
Երևան քաղաքի 2795-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ազգային ճարտարապետության զարգացման գործում ունեցած բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ճարտարապետ Լևոն Իգիթյանին ավագանու նիստին ներկա 52 անդամներից 47-ի կողմ քվեարկությամբ շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում:
Հոկտեմբերի 8-ին հայտնաբերել են 1986 թ. ծնված Երվանդ Բ.-ն:
Նկատի ունենալով մեր Առաջնորդին եւ մեր համայնքին ուղղուած նախատինքին ծանկրակշիռ բնույթը, կ՛ուզենք որ այս նամակը փոխանցուի Կաթողիկոսին եւ Ան՝ հրապարակաւ ներողութիւն խնդրէ մեր Առաջնորդէն։ Մեր կարծիքով. Ներողութիւնը ընտրական որեւէ գործընթացի սկզբնական քայլը պետք է հանդիսանայ։
Այսօր ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական դատական նիստի ընթացքում դատավոր Եվա Դարբինյանը հրաժարվել է քննության առնել պաշտպանության կողմի միջնորդությունը Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։ Հայտարարեց, որ դատաքննությունն ավարտված է և սկսվում է դատական վիճաբանությունների փուլը։
Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարան է բողոքարկել գործի նախաքննության ընթացքում վկաների և դատապարտյալների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Այս պահին դեռևս շարունակվում է Փակ շուկայի տարածքում տեղի ուենցող բողոքի ակցիան: Տարածքը վերահսկում են մեծ թվով ոստիկաններ. մի կողմում շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներն են, մյուս կողմում՝ շուկայի վերակառուցմանը դեմ քաղաքացիները:
Բախվել են Ա.Մ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34TS206 պետհամարանիշի, Ս.Ս.-ի վարած «Մազդա» մակնիշի 76TT777 պետհամարանիշի և Գ.Հ.-ի վարած «Միցուբիշի Գրանդ» մակնիշի 35VS798 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա.Մ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:
Այս պահին Փակ շուկայի տարածքը վերահսկվում է մեծ թվով ոստիկանների կողմից: Բանն այն է, որ «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամները, որոնք Մաշտոցի պուրակից երթով շարժվեցին դեպի Փակ շուկա, այս պահին փակել են շուկայի տարածքը:
Ըստ նախարարի` մասնաճյուղը կարող է լավ բազա հանդիսանալ ոչ միայն հայ ուսանողների, այլ նաև Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի մի շարք երկրների օտարերկրյա ուսանողների, ինչպես նաև Ռուսաստանի հարավում բնակվող մեր հայրենակիցների համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ստանալ ռուսական բարձրակարգ կրթություն:
Հոկտեմբերի 18-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով գիտաժողով` կազմակերպված նախաձեռնությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի:
Դահլիճում ներկաները սկսեցին սուլել և բացականչել՝ «ամո՛թ», այդ պահին դատարանը հեռացավ դահլիճից առանց որևէ բան ասելու, ինչից հետո Առաքելյանի թևերը բռնած ուժով տարան դահլիճից:
Նրա խոսքով՝ գենդերային կազմակերպությունների կողմից Հայաստանում ակտիվ լոբբինգ է կատարվում` ընտանեկան բռնության մասին օրենքի, և կառավարությունն ընդունել է գենդերի մասին օրենք` բացարձակապես որևէ քննարկում չանելով ժողովրդի հետ` արդյոք ժողովուրդը համաձայն է դրա հետ, թե` ոչ:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին` Ծաղկունք գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է:
Փարաքարի բնակիչ Արթուր Գասպարյանը կադաստրի զոհ է դարձել: Տևական ժամանակ է՝ Ա. Գասպարյանը, փաստաթղթերի հսկայական կապոցը ձեռքին, կա՛մ դատարաններում է, կա՛մ Դատախազությունում, կա՛մ էլ կադաստրում, սակայն առայժմ ապարդյուն:
Նա նշել է, որ դեռ պատգամավոր եղած տարիներից սկսած՝ 2007-ից, պայքարել է, որ ԱԺ-ի զուգարաններում զուգարանի թուղթ լինի, արդյունքում հիմա ԱԺ-ում զուգարանի թուղթ միշտ կա, սակայն քաղաքապետարան գալու իր օրվանից բարձրաձայնել է այս խնդիրը, սակայն մինչ օրս Երևանի քաղաքապետարանում զուգարանի թուղթ չկա:
Հոկտեմբերի 9-ին անցկացված «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներին մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության և ոստիկանության զորքերի բարձրաստիճան սպաներ և ծառայողներ:
Նրանք ենթարկվել են բժշկական փորձաքննության և համաձայն փորձագետի տված տեղեկանքի՝ Ռ. Այվազյանից վերձված մազի և մեզի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբիոնիդների խմբին պատկանող թմրանյութի թմրակալոիդներ, իսկ Ս. Վարդանյանի մեզի և մազի փորձանմուշներում՝ ափիոնի խմբին պատկանող թմրանյութի թմրակալոիդներ:
Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին) խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Դատական կարգադրիչների և դեպարտամենտի վերջին աղմկահարույց գործերից հետո Մկրտումյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ լուծված Է։
Դատարանն առանց որեւէ բացատրության լքեց դատարանի դահլիճը:
Այս օրերին բոլոր դատախազներն անհանգիստ են աշխատանքից ազատման դիմումներ գրելու, առաջարկների սպասումով, քանի որ լուրեր են շրջում, որ «եթե Գևորգ Կոստանյանին թողնեն՝ դատախազության 80 տոկոսը կփոխի»։