Բաժիններ՝

«Ապրանքների համար էսօր ոսկու գին ենք վճարում»

Asparez.am-ը գրում է.  Ամանորին հաշված օրեր են մնացել, տոնական եռուզեռը գնալով մեծ թափ է ստանում: Աշխուժությունն առավել նկատելի է քաղաքի կենտրոնում՝ շուկայում ու դրան հարակից խանութներում: Օր առաջ գնումներն ավարտին հասցնելու, մրցավազքից ետ չմնալու համար տոնական ճոխ սեղան ապահովելու մոլուցքը, այսպես թե այնպես, շատերին է ստիպել բախել գրավատների, բանկերի, կամ պարտքով գումար տվող անհատ քաղաքացիների դռները. հայ ենք՝ ամեն գնով պետք է ճոխ կամ էլ «ճոխության» տպավորություն թողնող սեղան ունենանք:

Ու սա այն դեպքում, երբ անհավանական թանկացումներ են, ինչը մտահոգության ու զայրույթի մեծ ալիք է բարձրացրել քաղաքացիների շրջանում: Ի տարբերություն եվրոպական երկրների, որտեղ այս օրերին մեծ զեղչեր են կիրառվում, Հայաստանում ապրանքատեսակները կտրուկ թանկանում են, բայց որ այս տարի նման գնաճ տեղի կունենար՝ մարդիկ չէին էլ պատկերացնի: Թեեւ շուկայում տիրող եռուզեռին, գյումրեցիների մի մասը դեռ չի էլ պատրաստվում Ամանորին, քանի որ դրա համար գումար չունի, իսկ պարտքով նոր տարի նշելուց էլ զերծ են մնում, որովհետեւ հետագայում այդ գումարը դժվար թե կարողանան փակել:

4 անչափահաս երեխաների մայր` Ռիմա Պետրոսյան. «Բազմազավակ մայր եմ, սոցիալապես անապահով, եկամուտս թոշակն է, նպաստը, ես ո՞նց էդ գումարով Ամանորին պատրաստվեմ: Երեխաներիս կողքին ես ուրախ եմ ու երջանիկ, բայց պայմաններս չի ներում Նոր տարին տոնելու, դրա համար տրամադրություն չունեմ: Ամանորի սեղանի համար ես գումար չեմ էլ նախատեսել, տոլմա կփաթաթեմ ու սովորական, իմ երեխաների հետ կճաշենք ու կվերջացնենք: Շատ լավ է, որ քաղաքն այսօր այսպիսի գեղեցիկ տեսք ունի, իր զարդարանքով առանձնանում է մյուս տարիներից, բայց թե դրսից լավ տրամադրությամբ գնում ենք ու երբ հասնում ենք մեր տնակ, արդեն տրամադրությունը փոխվում է: Երեխեքս ձմեռ պապից նվերներ են ուզել, բայց…»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս