Բաժիններ՝

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ելույթը՝ տարեմուտի ավանդական ընդունելության ժամանա

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր հայտարարել է, որ գործի դրված միջոցառումները առաջիկա ամիսներին երաշխավորելու են ֆինանսական շուկայի կայունությունը: Այդ մասին ԿԲ նախագահը հայտարարել է Կենտրոնական բանկում 2014 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ:

«Կենտրոնական բանկը արդյունավետ աշխատելու պատրաստակամությամբ և բարձր պատասխանատվությամբ է մուտք գործում 2015 թվական:

Ցանկանում եմ երախտիքի խոսքս ուղղել մեր այն քաղաքացիներին և տնտեսվարողներին, ովքեր վստահում են դրամին` մեր անկախության և պետականության կարևոր խորհրդանիշներից մեկին և շեշտել անկախ միջազգային փորձագետների կարծիքը, որ հայկական դրամը զարգացող երկրների և հատկապես մեր տարածաշրջանի երկրների ամենակայացած արժույթներից է: Նրանք, ովքեր վստահեցին ազգային արժույթին և անհարկի գործարքներ չիրականացրեցին, զերծ մնացին արտարժույթի փոխարկումների արդյունքում առաջացած վնասներից», – իր ելույթում ասել է Ջավադյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031